Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչում են

Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչում են

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 10-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբիտալական Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:

Երիտասարդական ընտրանու կազմում առանձին գործիքների եզրափակիչ դուրս եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խատարյանը: Երկուսն էլ հանդես կգան նժույգ-թափերի վարժությունում: Եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին:

Մեծահասակների հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր):

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]